Ապրիլի 27-29-ը Լիտվայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Ապրիլի 27-29-ը Լիտվայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Վրաստան

2021 թվականի ապրիլի 27-29-ը Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Տեղեկատվությունը տարածում է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Այցի ընթացքում փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի իր լիտվացի գործընկերոջ հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում երկու երկրների պատվիրակությունների միջև:

Լիտվայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

Գաբրիելիուս Լանդսբերգիսը Վրաստանում գտնվելու ընթացքում կմեկնի շփման գծի մոտակայքում գտնվող Օձիսի գյուղ, որտեղ ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին կծանոթանա տեղում տիրող իրավիճակին: Նա նաև հարգանքի տուրք կմատուցի երկրի միասնության համար զոհված մարտիկներին և ծաղկեպսակ կդնի Հերոսների հուշահամալիրին:

Այցի շրջանակներում Լիտվայի պատվիրակությունը կայցելի Վրաստանի ազգային թանգարան և կծանոթանա քաղաքի մշակութային տեսարժան վայրերին: