Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ապրիլի 23-ին կայցելեն Լեհաստան։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ այցը Լեհաստանի Եվրոպայում անվտանգության դիրքերը վերականգնելու ծրագրի մի մասն է։
«Սա անվտանգության քաղաքականության մեջ Լեհաստանի դիրքերը վերականգնելու և ընդլայնելու իմ առաքելության շարունակությունն է։ Ես վստահ եմ, որ մենք ունենանք որպես դաշնակիցներ, հատկապես նրանց, ում հետ սերտորեն համագործակցում ենք՝ բրիտանացիներին, սկանդինավացիներին, մեր տարածաշրջանի երկրները, որպեսզի մեր աշխատանքը ավելի լավ համակարգված լինի»,- ասել է Դոնալդ Տուսկը։
Դոնալդ Տուսկին հարցրել են, թե արդյոք Լեհաստանը կմիանա Ուկրաինային Patriot տիպի համակարգեր մատակարարելու նախաձեռնությանը, ինչին Տուսկն ասել է, որ դա անհնար է։ Նրա խոսքով, կան նաեւ այլ տեսակի զենքեր, որոնք նպաստում են երկնքի պաշտպանությանը, եւ այդ առումով Լեհաստանը կկարողանա աջակցել Ուկրաինային։