Ապրիլի 23-24-ը Վրաստանում սպասվում են տեղ-տեղ տեղումներ, հնարավոր է ամպրոպ և ուժեղ քամի

13:38, 22.04.2026

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացում է տարածել Վրաստանում սպասվող եղանակի վերաբերյալ։

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ ապրիլի 23-24-ին Վրաստանում դեռևս սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ վայրերում՝ առատ, հնարավոր է կայծակ, կարկուտ, ուժեղ քամի, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ։

Ինչպես գրում է շրջակա միջավայրի ազգային գործակալությունը, սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում՝ արագ ջրհեղեղների, իսկ բլրոտ և լեռնային շրջաններում՝ սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)։

Նմանատիպ