Ապրիլի 22-ին աշխարհը նշում է «Երկրի օրը»։ Այս օրը ամբողջ աշխարհում անցկացվում են բնապահպանական միջոցառումներ։
Այս տարի «Երկրի օրվա» կարգախոսն է՝ «Ներդրումներ՝ մեր մոլորակի համար»։
Վրաստանում այս օրը նշվում է 1990 թվականից, որի շրջանակներում ամբողջ երկրում անցկացվում են մաքրման ու կանաչապատման արշավներ։
«Երկրի օրը» հիմնադրվել է 1970 թվականին ԱՄՆ-ում և ամեն տարի նշվում է ավելի քան 193 երկրներում։