Ապրիլի 22-ի դրությամբ, ընդհանուր, պատվաստվել է 33 337 մարդ,- հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
«Պատվաստվելու նպատակով ամրագրում կատարելու համար այցելեք booking.moh.gov.ge կամ զանգահարեք 1522: Մաղթում ենք առողջություն», – հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:
Այսօր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 226 նոր դեպք, ապաքինվել է 688 պացիենտ, մահացել է 10 մարդ: