Ապրիլի 21-ի դրությամբ, ընդհանուր, պատվաստվել է 31 911 մարդ,- հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
«Պատվաստվելու նպատակով ամրագրում կատարելու համար այցելեք booking.moh.gov.ge կամ զանգահարեք 1522: Մաղթում ենք առողջություն», – հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում:
Այսօր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 310 նոր դեպք, ապաքինվել է 632 պացիենտ: