Ապրիլի 20-ի տվյալներով, արտասահմանում օգնություն է ցուցաբերվել Վրաստանի 9058 քաղաքացու, հայրենիք է վերադարձել 6747 մարդ
Արտասահմանի Վրաստանի դիվանագիտական առաքելությունները, Վրաստանի համակարգող խորհրդի հրահանգներով և արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի համակարգմամբ, շարունակում են օգնել սահմանված չափանիշներով արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին:
2020 թվականի ապրիլի 20-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 9058 քաղաքացու, ինչպես նաև, կառավարության աջակցությամբ, օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով հայրենիք է վերադարձել մոտ 6747 քաղաքացի:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ամեն օր թարմացվում են տվյալները կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին:
Նշված տվյալները ներառում են երկու տիպի տեղեկություն, մասնավորապես՝ հայրենիք վերադառնալուց առաջ արտասահմանում գտնվող քաղաքացիների մասին հոգալը և նրանց աստիճանաբար վերադարձի վիճակագրությունը:
Ինչպես հայտնի է, քաղաքացիների հայրենիք վերադարձի արդյունավետ կազմակերպման և նրանց տեղում օգնության նպատակով, քաղաքացին պետք է էլեկտրոնային ձևով լրացնի հատուկ դիմում, որը հրապարակված է նախարարության կայքէջում և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության կայքէջում: