Ապրիլի 16-18-ին Վրաստան է ժամանելու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը
Վրաստան է ժամանելու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը: Ինչպես հայտնի է դարձել Վրաստանի առաջին ալիքին, Կիպրոսի նախագահի այցը ծրագրվում է ապրիլի 16-18-ին:
Նիկոս Անաստասիադիսի այցի նախապատրաստական հարցերը ընթացիկ տարվա փետրվարին, Մյունհենում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին և իր կիպրոսցի գործընկեր, Նիկոս Քրիստոդիուդիլեսը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության լրատվությամբ, նախարարները ընդգծել են Կիպրոսի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները և այդ տեսանկյունից դրական են գնահատել Կիպրոսի նախագահի որոշումը, Վրաստան այցելության տեսանկյունից: Նշվել է նաև, որ նման բարձրաստիճան այցը նոր շունչ կտա Վրաստան-Կիպրոս հարաբերություններին: