Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում բանտարկյալները վաղաժամկետ ազատ են արձակվել և լքել բանտը
Ապրիլի 12-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված «Համաներման մասին» օրենքի արդյունքում բանտարկյալները վաղաժամկետ ազատ են արձակվել և լքել բանտը։
Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն և նախագահի առաջին տեղակալ Ալուդա Ղուդուշաուրին հանդիպել են Գլդանիի №8 քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված բանտարկյալներին։
Պատգամավորների խոսքով՝ միայն այսօր Վրաստանի ողջ տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկները կլքի մոտ 250 մարդ, և համաներման արդյունքում անձինք կլքեն բանտերը նաեւ հաջորդ օրերին։
Համաներման մասին օրենքի համաձայն՝ աշխարհում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով առաջացած համաճարակի դեմ պայքարի գործընթացում կալանավորված անձանց նկատմամբ պետության կողմից սահմանված սահմանափակումները փոխհատուցելու նպատակով, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների համար դատապարտյալների պատժի ժամկետը կրճատվում է։