Ապրիլի 11-25-ը սահմանափակվելու է Գոմբորի-Թելավի ճանապարհահատվածով երթեւեկությունը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 11-ից ապրիլի 25-ը Վազիանի-Գոմբորի-Թելավի ներպետական նշանակության ավտոճանապարհի 27-33 կմ հատվածում շարունակվող վերականգնողական աշխատանքների շրջանակում, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
«Նշված ժամանակահատվածում ավտոմոբիլային տրանսպորտը կշարժվի Թբիլիսի-Բակուրցիխե-Լագոդեխի միջազգային նշանակության ավտոճանապարհով։ Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Վերականգնողական հատվածը ներառում է ութ սողանքային տարածք: Ծրագրի շրջանակներում Գոմբորի լեռնանցքի հատվածում՝ սողանքային տարածքներում, կիրականացվի դրենաժային համակարգ և թույլ հողերի փոխարինում։ Աշխատանքների յուրահատկությունից ելնելով անհրաժեշտ է մայրուղին մինչև 3-4 մետր կտրել, ինչը չի կարող ապահովել ավտոմոբիլների երթևեկությունը։
Ծրագրի շրջանակներում վերականգնվում է Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի ընդհանուր 33,6 կմ երկարությամբ հատվածը։ Աշխատանքները ֆինանսավորվում են պետբյուջեից 66 700 000 լարիով»,- նշվում է տեղեկատվության մեջ։