Ապրիլի 1-ից A կատեգորիայի տաքսու վարորդները կկարողանան ավտոբուսի գծով ուղևորներ վերցնել և իջեցնել
Ապրիլի 1-ից A կատեգորիայի տաքսու վարորդները կկարողանան ավտոբուսի գծով ուղևորներ վերցնել և իջեցնել,- այս մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ տաքսիների բարեփոխման երրորդ փուլի շնորհանդեսի ժամանակ։
Ինչպես նշեց Կախա Կալաձեն, Վրաստանի ՆԳՆ-ի հետ այս ուղղությամբ աշխատանքներն արդեն տարվում են։
«Ապրիլի մեկից համապատասխան սպիտակ գույնի մակնշմամբ տաքսու վարորդները հնարավորություն կունենան շարժվել ավտոբուսի գոտիով, վերցնել կամ իջեցնել ուղեւորներին, միայն ուղևորներ վերցնել և իջեցնել։ Այդ ուղղությամբ մենք ակտիվորեն աշխատում ենք ՆԳՆ-ի հետ եւ ավելի ուշ ձեզ մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Կալաձեն։