Ապօրինի վարկ ստանալու փաստերի համար պատասխանատվության է ենթարկվել 14 անձ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից հինգ քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ապօրինի վարկեր ստանալու փաստերով պատասխանատվության է ենթարկվել 14 անձ։
«Հետաքննությամբ պարզվել է, որ ապօրինի վարկ ստանալու նպատակով ամբաստանյալները Վրաստանի տարբեր առևտրային բանկերում վարկի դիմումներ են լրացրել, որտեղ կեղծ տեղեկություններ են արձանագրել իրենց ֆինանսական վիճակի մասին, ինչպես նաև կեղծ տեղեկություններ են ներկայացրել ենթադրյալ դրամական փոխանցումների և աշխատանքի վայրի մասին, որոնց միջոցով նրանք ապօրինի ստացել են, ընդհանուր առմամբ, մոտ 400 000 լարի»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի առաջին մասով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով։