«Ապաօլիգարխացման» օրինագծին երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեցին ընդդիմադիր վեց պատգամավոր
«Ապաօլիգարխացման» օրինագծին երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեցին ընդդիմադիր վեց պատգամավոր

Ընդդիմադիր վեց պատգամավոր երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել ապաօլիգարխացման մասին օրինագծին։

Քվեարկության արդյունքում պարզ է դառնում, որ օրինագծին դեմ են քվեարկել Արմազ Ախվլեդիանին, Լեւան Բեժաշվիլին, Անա Նացվիլաշվիլին, Ալեքսանդրե Ռաքվիաշվիլին, Շալվա Շավգուլիձեն եւ Իագո Խվիչիան։

Լևան Բեժաշվիլին լիագումար նիստում պահանջել է հետաձգել քվեարկության ընթացակարգը։ Պատգամավորը նշեց, որ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը երկրին խորհուրդ է տվել օրինագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և լավ կլինի, որ մինչև օրինագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը չհաստատվի, փոփոխություններ չլինեն։ Նմանատիպ դիրքորոշում են հայտնել Անա Նացվիլիշվիլին և Թակո Չարկվիանին։

Ընդդիմությանն ի պատասխան՝ իշխող թիմը բացատրել է, որ կապ կլինի Վարհեյի գրասենյակի հետ, և կհստակեցվի նաև, թե երբ Վենետիկի հանձնաժողովը կունենա իր դիրքորոշումը ուկրաինական մոդելի վերաբերյալ, որը նույնական է Վրաստանում պատրաստված փոփոխությունների։

Մեծամասնությունը չհետաձգեց օրինագծի քվեարկությունը և օրինագծին կողմ եղավ 76, դեմ՝ վեց պատգամավոր։