«Արժանի գործընկեր» Բազմազգ վարժանքներում ամերիկյան հարձակվող ավիացիան մարտական հրաձգություններին այս տարի առաձին անգամ մասնակցեց։
Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Վազիանիի 11-րդ հրաձգության կետից AH-64 «ապաչի» տիպի ուղղաթիռը կմասնակցի համակցված մարտական հրաձգություններին։
Ուսուցմանը մասնակցում էր Վրաստանի զինված ուժերի IV մեխանիզացված բրգադի զրահատեխնիկան, ԱՄՆ-ի II հեծելազոր ջոկատի մարտական զրահամեքենա «ստրաիկերները», հետևակ մարտական մեքենա «բրեդլերը» և «աբրամսի» տիպի տանկերը։
Բազմազգ ռազմական ուսուցում «Արժանի գործընկեր 2018»-ը Վրաստանի զինված ուժերի և ԱՄՆ-ի եվրոպական հրամատատարության առաջնորդությամբ ընթանում է երկու շաբաթվա ընթացքում։ Ընթացիկ տարվա ուսուցման նպատակն է կայունության, պաշտպանության և հարձակման գործողություններում հմտությունների բարելավումը, Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի պատրաստ լինելու և փոխգործունակության բարձրացումը և Սև ծովի շրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանության մեջ մասնակցելը։ Ճիշտ դրա համար էլ ուսուցման գլխավոր ուղեցույցն է — «Ուժը գործընկերության մեջ է»։