Անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ Ցիսկարա Տոխոսաշվիլիին
Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ցիսկարա Տոխոսաշվիլիին։ Տեղեկությունը տարածում է ՊԱԾ-ը։
Ըստ ՊԱԾ-ի՝ Թոխոսաշվիլին 2015 թվականին լքել է Վրաստանը, մեկնել Մերձավոր Արևելք և միացել տարածաշրջանում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։
«Տոխոսաշվիլին, որը հայտնի է նաև որպես «Էմիր Իսա», համարվում էր բավականին ազդեցիկ դեմք «Իսլամական պետության» անդամների շրջանում։ Նա ակտիվորեն մասնակցել է ահաբեկչական գործողություններին և շարունակվող մարտական գործողություններին Սիրիայի և Իրաքի տարածքում։ Որոշ ժամանակ նա ղեկավարել է հակամարտության գոտում ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումներից մեկը։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տարբեր ազդեցիկ առաջնորդների հետ։ Նշենք, որ 2019 թվականին համատեղ գործողության արդյունքում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել էր Ցիսկարա Տոխոսաշվիլիի կրտսեր եղբայրը՝ Սեզար Թոխոսաշվիլին՝ «Իսլամական պետության» էմիր Ալ-Բարա Շիշանը։ Նա պատիժը կրում է Վրաստանում։ Հակաահաբեկչական կենտրոնը Ցիսկարա Տոխոսաշվիլիի նկատմամբ հետաքննում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն օժանդակելու փաստով։ Մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է տասից տասնյոթ տարի ազատազրկում»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։