Անվտանգության ծառայությունը Ա ՄՆ համապատասխան գերատեսչությունների հետ և գլխավոր դատախազության հետ համատեղ աշխատանքների արդյունքում Բաթումում ձերբակալել է ԱՄՆ մի քաղաքացու
Անվտանգության ծառայությունը Ա ՄՆ համապատասխան գերատեսչությունների հետ և գլխավոր դատախազության հետ համատեղ աշխատանքների արդյունքում Բաթումում ձերբակալել է ԱՄՆ մի քաղաքացու։ Այս մասին տեղեկություն է տարածում ՊԱԾ-ը։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածը հետախուզվում է ԱՄՆ Այդահո նահանգի համապատասխան ծառայության կողմից՝ անչափահասի նկատմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու փաստով։
«Միջազգային համագործակցության շրջանակներում ամերիկացի գործընկերների պահանջած միջոցառումների արդյունքում առգրավվել են ձերբակալվածին պատկանող իրեր, այդ թվում՝ էլեկտրոնային տեղեկատվական սարքեր, շարժական համակարգիչներ և տարբեր տեսակի հատուկ նշանակության էլեկտրական սարքավորումներ։
«Ձերբակալվածի նկատմամբ կձեռնարկվեն իրավական գործողություններ՝ հետագայում նրան ԱՄՆ արտահանձնելու և հայտնաբերված իրեղեն ապացույցները հանձնելու նպատակով»,- ասվում է Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։