Gallup-ի կողմից իրականացված հարցման համաձայն, անվտանգ երկրների ցանկում Վրաստանը զբաղեցնում է 17-րդ տեղը։
«Համաշխարհային կարգուկանոն» հարցումը իրականացվեց աշխարհի 142 երկրներում, որի նպատակն է որոշել երկրներում կարգուկանոնի ինդեքսը։
Վրաստանի վարկանիշը կազմում էր 87 բալ։ Պորտուգալիան և Թուրքմենստանը նույնպես ստացել են 87 բալ։ Ամենա անվտանգ երկիր է ճանաչվել Սինգապուրը։
Տասնյակում են հայտնվել․ Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Ուզբեկստանը, Հոնգ-Կոնգը, Շվեցարիան, Կանադան, Ինդոնեցիան և Դանիան։
Ամենա ցածր վարկանիշ՝ 44 բալ է ստացել Վենեսուելան։ Վտանգ ներկայացնող երկրների ցանկում են․ Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Գաբոնը, Լիբերիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոստվանան և Սիերա Լեոնեն։
Տվյալ հարցման համաձայն, ոստիկանությանը ամենա շատ վստահում են ԱՄՆ-ում և Կանադայում, նշված երկրներում հարցվածների 82% վստահում է ոստիկանությանը։ Արևելյան Եվրոպայի շրջանում այս ցուցանիշը կազմում է 71% ։ Ոստիկանությանը վստահելու ամենա ցածր ցուցանիշը ֆիքսվել է Լաթինական Ամերիկայում և Կարիբյան ծովի ավազնի երկրներում։ Այստեղ վստահության ցուցանիշը կազմում է 42%։
Արդարադատության կանոնակարգը որոշելու համար քաղաքացիներին ուղղեցին հետեւյալ հարցերը.
- Այն քաղաքում և վայրում, որտող դուք ապրում եք, հավատում ե՞ք թե ոչ տեղական ոստիկանությանը
- Ձեզ ապահով զգում ե՞ք երբ գիշերը մենակ քայլում եք
- Վերջին 12 ամսվա ընթացքում ձեզնից կամ ձեր ընտանիքի անդամներից ինչ որ բան գողացե՞լ են
- Վերջին 12 ամսվա ընթացքում հասարակության մեջ ձեզ հարձակվել կամ վիրավորե՞լ են
Արդարադատությունը չափորոշելու համար հարցաքննվել է 148 000 քաղաքացի, ինցպես դեմ առ դեմ այնպես էլ հերախոսի միջոցով։ Յուրաքանչյուր երկրից 1000 մարդ, ովքեր 15 կամ ավելի բարձր տարիքի ներկայացուցիչներ են։