Անվասայլակով սուսերամարտիկները աշխարհի գավաթի խաղարկության թիմային պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 1TVSPORT
Վրաստանի անվասայլակով սուսերամարտի կանանց հավաքականի անդամները հաջողությամբ ավարտեցին իրենց ելույթները Հունգարիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Թիմային պայքարում նրանք 3-րդ տեղն են զբաղեցրել ռապիրա մրցաձևում։
Բրոնզե մեդալի համար պայքարում մեր աղջիկները՝ Իրմա Խեցուրիանին, Նինա Տիբիլաշվիլին և Իրմա Զադիշվիլին 45։32 հաշվով հաղթեցին Իտալիայի հավաքականին։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նինա Թիբիլաշվիլին ոսկե մեդալ է նվաճել թրերով սուսերամարտում։ Կիսաեզրափակչում վրացուհին 15:11 հաշվով հաղթեց հունգարուհի Եվա Հայմասին, իսկ եզրափակչում 15:14 հաշվով հաղթեց ուկրաինուհի Եվգենյա Բրեուսին և Վրաստանի հավաքականին բերեց մրցաշարի ամենաբարձր նմուշի առաջին մեդալը։