Անում ենք հնարավորինը, որ տարբեր Եվրոպական քաղաքներից դուրս բերենք մեր քաղաքացիներին. Գիորգի Գախարիա
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը և մեր դիվանագիտական կորպուսը աշխատում են, նրանց հիմնական խնդիրն է եվրոպական երկրներում հայտնաբերել Վրաստանի քաղաքացիներին և հետաքրքրվել նրանց առօրյա խնդիրներով,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այն բանի համար, որ եվրոպական որոշ քաղաքներից դուրս բերեն Վրաստանի քաղաքացիներին, իշխանությունները բանակցում է ազգային ավիափոխադրիչ ընկերության հետ:
Վարչապետի խոսքով, այն ուղղություններով, որտեղ կլինի հնարավորություն, կնշանակվեն չարտերային չվերթներ: