Անում ենք հնարավորինը, որ լարիի փոխարժեքի վրա ճնշումը հասցնենք նվազագույնի և այնտեղ, որտեղ պետությունը կարող է, օգնել մեր քաղաքացիներին. Գիորգի Գախարիա
Սպառողական զամբյուղը չափման միավոր է, որը սահմանում է Վրաստանի վիճակագրության ազգային վարչությունը և դա ունի ավելի մակրոտնտեսական հարթություն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ լարիի փոխարժեքն ունի ուղղակի սոցիալական նշանակություն, բայց դա ոչ մի կապ չունի սպառողական նվազագույնի հետ,- այս մասին վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան, հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում, որի ընթացքում այսօր վստահություն են հայտնելու կառավարության նոր կազմին:
Գիորգի Գախարիայի խոսքով, կառավարությունն անում է հնարավորինը, որ լարիի փոխարժեքի վրա ճնշումը հասցվի նվազագույնի և այնտեղ, որտեղ պետությունը կարող է, օգնի քաղաքացիներին:
«Սպառողական նվազագույնը, որպես այդպիսին, տնտեսական չափանիշ այլևս գոյություն չունի, այն չի օգտագործվում ոչ մի տեղ, նույնիսկ հետխորհրդային տարածքում, մենք միակ երկիրն ենք, որտեղ դա մնացել է դա պետք է մոռացվի: Սպառողական զամբյուղը մի փոքր այլ թեմա է: Սպառողական զամբյուղը չափման միավոր է, որը սահմանել է Վրաստանի վիճակագրական վարչության կողմից և այն ունի ավելի մակրոտնտեսական հարթություն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ լարիի փոխարժեքն ունի ուղղակի սոցիալական նշանակություն, բայց դա ոչ մի կապ չունի սպառողական նվազագույնի հետ:
Բոլորս պետք է հասկանանք, որ հենց Վրաստանում լարիի փոխարժեքը մի քանի կետով արժեզրկվում է, մեր յուրաքանչյուր քաղաքացին զգում է դրա սոցիալական էֆեկտը: Դրա համար, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ոչ մի երկիր, այդ թվում `Վրաստանը, չի կարող միայնակ հաղթահարել այս ճգնաժամը, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ճնշումը լարիի փոխարժեքի վրա և, որտեղ պետությունը հնարավորություն ունի, օգնում է քաղաքացիներին: Այնպես, ինչպես դա արել ենք էներգետիկայի ոլորտում և շատ այլ ոլորտներում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: