Անտվերպենի նավահանգստում ուշացումներ կան, քանի որ բելգիացի ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհները
Անտվերպենի նավահանգստում ուշացումներ կան, քանի որ բելգիացի ֆերմերները տրակտորներով փակել են ճանապարհները

Եվրոպայի ամենամեծ նավահանգիստներից մեկի՝ Անտվերպենի նավահանգստում բելգիացի ֆերմերների բողոքի ակցիաների պատճառով ուշացումներ կան։ Մոտ 500 ֆերմերներ տրակտորներով արգելափակում են երթևեկությունը նավահանգստի շրջակայքում։

«Ֆերմերների գործողությունները մեծ անկարգություններ են առաջացնում Անտվերպեն նավահանգստում», – ասվում է նավահանգստի հայտարարության մեջ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ֆերմերների բողոքի ցույցեր են անցկացվել Լեհաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում և եվրոպական այլ քաղաքներում։ Ֆերմերների պահանջներից է Ուկրաինայից և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրներից սննդամթերքի ներկրման սահմանափակումը, քանի որ այդ երկրները պարտադիր չէ, որ համապատասխանեն եվրոպական կանոնակարգերին կամ չափանիշներին, հետևաբար Եվրոպայում ապրանքը վաճառվում է էժան։ Միաժամանակ, գյուղատնտեսության ներկայացուցիչները պահանջում են նվազեցնել վառելիքի ինքնարժեքը և մեղմացնել բնապահպանական օրենսդրությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մի օրինագծի, որը ֆերմերներին պարտավորեցնում է իրենց հողերի չորս տոկոսը թողնել անմշակ՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար։