Անտոնիու Կոստա․ Եվրոպական միությունը կշարունակի իր առևտրային ցանցի ամրապնդումն ու ընդլայնումը և կմնա ազատ և արդար առևտրի հավատարիմ պաշտպան
«Ժամանակն է առաջ շարժվել Մերկոսուրի և Մեքսիկայի հետ համաձայնագրերի ուղղությամբ և վճռական առաջընթաց գրանցել բանակցություններում՝ Հնդկաստանի և այլ կարևոր գործընկերների հետ», – այս մասին սոցիալական ցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոստան։
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը կմնա ազատ և արդար առևտրի հավատարիմ պաշտպան։
«Ամբողջական աջակցություն եմ հայտնում Եվրոպական հանձնաժողովին՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում։ Առևտուրը գլոբալ բարեկեցության հզոր շարժիչ ուժ է։ Եվրոպական միությունը կշարունակի մնալ ազատ և արդար առևտրի նվիրված պաշտպան։ Մենք կշարունակենք համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ և կշարունակենք ամրապնդել ու ընդլայնել մեր առևտրային ցանցը», – գրել է Կոստան։