Անտոնիու Կոշտա – Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն 2025 թվականին

13:12, 02.12.2024

Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Անտոնիու Կոշտան Ուկրաինային խոստացել է սահուն առաջընթաց Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։ Նրա խոսքով, բանակցությունները կսկսվեն 2025 թվականի առաջին կիսամյակում, առնվազն երկու ուղղությամբ: Կոշտան նշված հայտարարությունն արել է Կիև կատարած այցի ժամանակ։

«Մենք ձեզ հետ ենք լինելու ապագայում և սրանք միայն խոսքեր չեն։ Մենք կշարունակենք Ուկրաինային հումանիտար, տնտեսական, ռազմական և էներգետիկ օգնություն տրամադրել»,- ասել է Կոշտան։

Անտոնիու Կոշտան նաեւ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է մինչեւ տարեվերջ 4,2 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինայի բյուջեին օգնելու համար։ Բացի այդ, 2025 թվականից Եվրամիությունը ամսական 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Կիևին։

«Մենք այդ միջոցները ստանում ենք՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները, որոնք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով»,- նշել է Կոստան։

Եվրախորհրդի նախագահը հայտնել է նաեւ, որ Բրյուսելի ճնշումը ռուսական տնտեսության վրա կավելանա, եւ աշխատանքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի ընդունման ուղղությամբ կշարունակվեն։

Նմանատիպ