Անտոնիու Գուտերեշը հայտարարում է, որ ԱՄՆ-ն կազմակերպության անդամավճարը, որը հարյուրավոր միլիոն դոլար է կազմում, շուտով կվճարի

21:24, 27.08.2026
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարում է, որ ԱՄՆ-ն կազմակերպության անդամավճարը, որը հարյուրավոր միլիոն դոլար է կազմում, շուտով կվճարի։
Հարցին, թե երբ է սպասվում այդ վճարումը, Գուտերեշը լրագրողներին պատասխանել է, որ, ՄԱԿ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն, «դա տեղի կունենա շատ շուտով»։
Բացի այդ, «Ռոյթերսը» գրում է, որ անցյալ շաբաթ տեղեկություն է տարածվել, որի համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է ՄԱԿ-ի առջև ունեցած 725 միլիոն դոլարի անդամավճարը վճարելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, պարբերականի փոխանցմամբ՝ նշված գումարը կազմում է այն գումարի ընդամենը 15%-ը, որը, կազմակերպության պնդմամբ, Նահանգները պետք է վճարի։ Նրանց փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն կազմակերպությանը ընդհանուր առմամբ պետք է վճարի հինգ միլիարդ ԱՄՆ դոլար։
Ի գիտություն՝ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, որ չի պատրաստվում վճարել ՄԱԿ-ի անդամավճարը, և գումարի վճարման սահմանված ժամկետները գերազանցել էր։ Դրանից հետո Անտոնիու Գուտերեշը հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կանգնած է «անխուսափելի ֆինանսական փլուզման» առջև։ Նրա խոսքով՝ դրա պատճառով աշխարհում միլիոնավոր մարդկանց վիճակը, ովքեր օգնության կարիք ունեն, կրիտիկորեն ծանրացել է։

Նմանատիպ