Անտոնիու Գուտերեշ. Ցավում եմ, որ դիվանագիտության հնարավորությունը բաց թողեցինք․ տարածաշրջանին և աշխարհին հենց հիմա լուծում է անհրաժեշտ
Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ցավում է, որ դիվանագիտության հնարավորությունը բաց են թողել, և ընդգծել է, որ տարածաշրջանին ու աշխարհին անհապաղ լուծում է անհրաժեշտ։
«Ցավում եմ, որ դիվանագիտության հնարավորությունը բաց թողեցինք․ տարածաշրջանին և աշխարհին հենց հիմա լուծում է անհրաժեշտ»,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումները տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո։ Նախապատրաստվում էին հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսված տեխնիկական բանակցությունները, որոնց պետք է հետևեր քաղաքական բանակցությունների նոր փուլ։ Շատ եմ ցավում, որ դիվանագիտության այս հնարավորությունը բաց թողեցինք։ Տարածաշրջանին և աշխարհին հենց հիմա լուծում է անհրաժեշտ։ Ձեզ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և գնալ լարվածության թուլացման ճանապարհով։ Այլընտրանքը կարող է լինել ավելի լայնամասշտաբ հակամարտություն, որը լուրջ հետևանքներ կունենա խաղաղ բնակչության և տարածաշրջանային կայունության համար»,- հայտարարել է Գուտերեշը։