Անտոնիո Կոստա. Հիմա ժամանակը չէ նվազեցնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև ժամանակը չէ մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

21:38, 16.10.2026

Հիմա ժամանակը չէ կրճատելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։

Կոստան ասել է, որ Ուկրաինան ունի Եվրոպական Միության ուժեղ աջակցությունը։

«Մեր ուղերձը նախագահ Զելենսկուն շատ պարզ է. ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինային նույնքան ուժեղ է, որքան միշտ եղել է։ Հիմա ժամանակը չէ կրճատելու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու։ Ընդհակառակը, հիմա ժամանակն է ամրապնդելու մեր աջակցությունը։ Հետևաբար, սիրելի՛ Վլադիմիր, կարող եք հույս դնել մեզ վրա ոչ միայն պատերազմում աջակցության, այլև, ամենակարևորը, ձեր՝ որպես Եվրամիության անդամի ապագայի համար», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նմանատիպ