Անտոնիո Գուտիերեշը ապրիլի 28-ին Կիևում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ

14:18, 23.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը ապրիլի 28-ին կայցելի Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեղեկությունը տարածում է նրա մամուլի քարտուղարը։

Երկու օր առաջ՝ ապրիլի 26-ին, Գուտիերեշին սպասում են Մոսկվայում։ Քննարկվելիք գլխավոր հարցը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու հետագա քայլերն են։

Պաշտոնական նամակը Գուտիերեշը երկու երկրների ներկայացուցիչներին է փոխանցել ապրիլի 19-ին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ առանձին դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։

Նմանատիպ