Անտոնիո Գուտերեշն ասում է, որ Գազայի ժողովուրդը մոտենում է անդունդին, աշխարհն ու պատմությունը հետևում են, ժամանակն է գործելու
Անտոնիո Գուտերեշն ասում է, որ Գազայի ժողովուրդը մոտենում է անդունդին, աշխարհն ու պատմությունը հետևում են, ժամանակն է գործելու

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասում է, որ Գազայի հատվածում բնակվող մարդիկ մոտենում են անդունդին։ Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։

«Գազայի հատվածում բնակվող մարդիկ մոտենում են անդունդին, և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի դա մեղմելու համար»,- ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նիստին հավաքվածներին նաև ասել է, որ կողմերին կոչ անեն անհապաղ մարդասիրական հրադադարի` խաղաղ բնակիչներին պաշտպանելու և նրանց կենսական օգնություն ցուցաբերելու համար:

«Աշխարհը և պատմությունը հետևում են մեզ։ Գործելու ժամանակն է»,- ասում է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշում է, որ երկու պետությունների լուծումը խաղաղ ապագայի միակ իրատեսական հնարավորությունն է։