Անտոնիո Գուտերեշի խոսքով, «Ազովստալ» գործարանից, Մարիուպոլ քաղաքից և հարակից տարածքներից տարհանվել է մինչև 500 մարդ

11:03, 06.05.2022

«Ազովստալ» գործարանից, Մարիուպոլ քաղաքից և հարակից տարածքներից տարհանվել է մինչև 500 մարդ։

Այդ մասին «Twitter»-ում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«ՄԱԿ-ի և «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի» համատեղ գործողության արդյունքում երկու անվտանգ շարասյուններ հաջողությամբ տարհանել են մինչև 500 մարդ «Ազովստալ» գործարանից, Մարիուպոլից և հարակից տարածքներից։ Հուսով եմ, որ Մոսկվայի և Կիևի հետ շարունակվող համակարգումը կհանգեցնի ավելի շատ մարդասիրական դադարների՝ խաղաղ բնակչության անվտանգ տեղաշարժի համար»,- գրել է Գուտերեշը «Twitter»-ում։

Նմանատիպ