Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև

21:45, 27.04.2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մոսկվա կատարած այցից հետո ժամանել է Կիև։

Միջազգային կազմակերպության ղեկավարը տեղեկությունը տարածում է սոցցանցում։

«Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա կատարած այցից հետո։ Մենք կշարունակենք աշխատել հումանիտար օգնության ընդլայնման և հակամարտության գոտիներից խաղաղ բնակիչների տարհանումն ապահովելու ուղղությամբ: Որքան շուտ ավարտվի այս պատերազմը, այնքան լավ Ուկրաինայի, Ռուսաստանի և աշխարհի համար»,- գրել է Անտոնիո Գուտերեշը թվիթերում։

Նմանատիպ