Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնում հյուսիսկորեական զորքեր Ռուսաստան ուղարկելու և, հնարավոր է, նրանց հակամարտության գոտում տեղակայելու առնչությամբ. սա կլինի Ուկրաինայում պատերազմի շատ վտանգավոր էսկալացիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել հյուսիսկորեական զորքեր Ռուսաստան ուղարկելու մասին հաղորդագրությունների առնչությամբ, այդ թվում՝ նրանց հնարավոր տեղակայումը հակամարտության գոտում։

«Սա կլինի Ուկրաինայում շարունակվող պատերազմի շատ վտանգավոր էսկալացիա։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխվի այս հակամարտության միջազգայնացումը ցանկացած ձևով»,- ասված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է բոլոր կարևոր ջանքերին, որոնք ուղղված են Ուկրաինայում արդար, կայուն և համապարփակ խաղաղության հաստատմանը` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Գլխավոր ասամբլեայի բանաձևերի:

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Փհենյանն արդեն առնվազն 10 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստան։