Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում հակամարտության սրման կապակցությամբ և կրկին հրադադարի կոչ արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում հակամարտության ակտիվացման կապակցությամբ։
«Դա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնում, որն ուղեկցվում է ինտենսիվ օդային հարվածներով և իսրայելական հրթիռային հարձակումների ուժեղացումով Գազայի հատվածի ուղղությամբ», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում դադարեցնել կրակը, որպեսզի թույլատրվի մարդասիրական օգնություն հասցնել Գազա։
«Միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է հստակ կանոններ, որոնք չեն կարող անտեսվել։ Սա «a la carte» մենյու չէ և չի կարող ընտրովի օգտագործվել»,- ասել է Գուտերեշը։