Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Օդեսայի նավահանգստի ռմբակոծումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտում է Օդեսայի նավահանգստի ռմբակոծումը։
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում, Անտոնիո Գուտերեշը «անվերապահորեն դատապարտում է այսօրվա հարձակումները ուկրաինական Օդեսա նավահանգստի վրա»։
«Երեկ բոլոր կողմերը համաշխարհային ասպարեզում հստակ պարտավորություն են ստանձնել ուկրաինական հացահատիկի և հարակից ապրանքների անվտանգ տեղափոխման համար համաշխարհային շուկաներ։ Այս ապրանքներն անհրաժեշտ են պարենային գլոբալ ճգնաժամը հաղթահարելու և ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար: Պայմանագրի ամբողջական կատարումը Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից պարտադիր է»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսներն այսօր ռմբակոծել են Օդեսայի ծովային առևտրային նավահանգիստը։