Անտոնիո Գուտերեշ. Ես դատապարտում եմ Իսրայելի գործողությունները, որոնք սպանեցին բազմաթիվ անմեղ քաղաքացիների, Գազայում ապահով տեղ չկա, այս սարսափը պետք է դադարեցվի
ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի: Հանդիպմանը քննարկվելու է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը։
Խորհուրդը հավաքվելու է Ալժիրի պահանջով:
Մինչ այդ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արձագանքել էր Ռաֆահի վրա հարձակմանը։
«Ես դատապարտում եմ Իսրայելի գործողությունները, որոնք սպանել են անհամար անմեղ քաղաքացիների, ովքեր ապաստան են գտել այս մահացու հակամարտությունից: Գազայում ապահով տեղ չի մնացել: Այս սարսափը պետք է դադարեցվի»,- գրել է Գուտերեշը սոցցանցում։