Անտոնիո Գուտերեշ. Ես ցնցված եմ Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի դիմաց շտապօգնության մեքենայի վրա հարձակումից
Անտոնիո Գուտերեշ. Ես ցնցված եմ Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի դիմաց շտապօգնության մեքենայի վրա հարձակումից

Ես ցնցված եմ Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի դիմաց շտապօգնության մեքենայի վրա հարձակումից,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ չի մոռացել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Գազայում գտնվող պատանդներին։

Նրա խոսքով՝ իրավիճակը Գազայի հատվածում բավականին լուրջ է։

«Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Գազայի խաղաղ բնակիչները, այդ թվում՝ երեխաներ և կանայք, գտնվում են շրջափակման մեջ: Չկա բավարար քանակությամբ սնունդ, ջուր և դեղորայք, հիվանդանոցների ու ջրային գործարանների վառելիքը սպառվում է»,- ասել է Գուտերեշը։

Գազայի գլխավոր հիվանդանոցի՝ Ալ-Շիֆայի մոտ երեկ հարձակում է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի վրա։ Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել են Իսրայելի զինված ուժերը։