Անտոնիո Գուտերեշ – Ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին «Համասի» կազմակերպած սարսափը
Անտոնիո Գուտերեշ – Ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին «Համասի» կազմակերպած սարսափը

Իսրայել-Համաս հակամարտությունը սկսվելուց անցել է վեց ամիս։ Նշվածին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը արձագանքում է սոց ցանցերում։

Գուտիերեշը հրապարակված տեսանյութում  ասում է, որ ՄԱԿ-ը վշտացած է հոկտեմբերի 7-ին դաժանաբար սպանված 1200 մարդկանց համար:

«Ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կազմակերպած սարսափը, սեռական բռնությունը, խոշտանգումը, վիրավորումը և քաղաքացիական անձանց առևանգումը, թիրախավորում քաղաքացիական թիրախները և մարդկանց որպես կենդանի վահան օգտագործումը: Կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին, որոնք դեռ գտնվում են ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների ձեռքում»,- գրել է Գուտերեշը սոցցանցում։