Անտոնիո Գուտերեշ - Շնորհավորելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողականորեն աշխատել գալիք վարչակազմի հետ՝ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար
Անտոնիո Գուտերեշ - Շնորհավորելով նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողականորեն աշխատել գալիք վարչակազմի հետ՝ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու համար

Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ևս մեկ անգամ հաստատում իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի համագործակցությունը միջազգային հարաբերությունների էական հենարանն է, ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։

Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել հաջորդ վարչակազմի հետ։

«Ես ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի ակտիվ մասնակցությունը ժողովրդավարական գործընթացին։ Ես շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևոր հենասյունն է։ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է կառուցողականորեն աշխատել հաջորդ վարչակազմի հետ՝ լուծելու մեր աշխարհի առջեւ ծառացած դրամատիկ մարտահրավերները»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։

Նախնական տվյալներով՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Հանրապետական ​​կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։