Անտոնիո Գուտերեշ. Պաղեստինի ժողովրդի սեփական պետությունը կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի ամենուր
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «անընդունելի» է մերժել իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների լուծումը։
Ինչպես բացատրում է Գուտերեշը, դա կերկարաձգի հակամարտությունը և կսպառնա համաշխարհային խաղաղությանը։
«Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետությունը կառուցելու իրավունքը պետք է ճանաչվի ամենուր։ Ես շարունակում եմ կոչ անել անհապաղ հումանիտար հրադադարի և բոլոր պատանդների անվերապահ ազատ արձակման համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս հակամարտությունը չտարածվի տարածաշրջանում»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Գազայում այդքան կարճ ժամանակահատվածում սպանվածների թիվն աննախադեպ է։