Անտոնիո Գուտերեշ. Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված դատապարտելի հարձակումը երբեք չի արդարացնի Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված դատապարտելի հարձակումը երբեք չի արդարացնի Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Եգիպտոսում ընթացիկ գագաթնաժողովում։
Գուտերեշը խոսել է պատերազմի «ավելի լայն համատեքստի» մասին՝ նշելով, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների միջոցով լուծումը «ճշմարիտ խաղաղություն հաստատելու միակ իրատեսական հիմքն է»։
«Իսրայելը պետք է տեսնի, որ իր օրինական անվտանգության պահանջները կատարվում են, իսկ պաղեստինցիները պետք է տեսնեն, որ անկախ պետություն ունենալու իրենց օրինական ձգտումն իրականացվել է», – ասել է Գուտերեշը։