Անտոնիո Գուտերեշ. Ցավում եմ, որ միջազգային հանրության կողմից աջակցվող խիստ անհրաժեշտ մարդասիրական դադարի փոխարեն Իսրայելն ակտիվացրել է ռազմական գործողությունները
Անտոնիո Գուտերեշ. Ցավում եմ, որ միջազգային հանրության կողմից աջակցվող խիստ անհրաժեշտ մարդասիրական դադարի փոխարեն Իսրայելն ակտիվացրել է ռազմական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հերթական անգամ կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին։ Այս մասին Գուտերեշը հայտարարել է Նեպալ կատարած այցի ժամանակ։

«Ես ցավում եմ, որ միջազգային հանրության կողմից աջակցվող խիստ անհրաժեշտ մարդասիրական դադարի փոխարեն Իսրայելն ակտիվացրել է ռազմական գործողությունները», – ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը լիովին դատապարտում է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի կողմից իրականացված հարձակումները։