Անտոնիո Գուտերեշ. Աշխարհը կանգնած է միջուկային սպառնալիքի առաջ

13:00, 06.08.2023

«Աշխարհը կանգնած է միջուկային սպառնալիքի առջև»,-այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմա քաղաքի ռմբակոծության 78-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ որոշ երկրներ դեռևս անխոհեմ կերպով բացահայտում են միջուկային զենքը։

Գուտերեշի խոսքով՝ աշխարհում աճում է անվստահությունն ու տարաձայնությունը և դեռ խոսակցություններ կան միջուկային պատերազմի մասին։

«Սառը պատերազմի ժամանակ աշխարհի վրա գցված միջուկային ստվերը կրկին հայտնվեց և որոշ երկրներ շարունակում են անխոհեմ կերպով ցուցադրել միջուկային զենքը՝ սպառնալով օգտագործել ոչնչացման այդ միջոցը», – ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Գուտերեշն աշխարհին կոչ է արել ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից։ Նրա խոսքով՝ դա միջուկային պատերազմի վտանգը վերացնելու միակ միջոցն է։

Հիրոսիմա քաղաքը ռմբակոծվել է ամերիկյան ուժերի կողմից 1945 թվականի օգոստոսի 6-ին։ Նագասակի քաղաքի հետ մեկտեղ Հիրոսիման միակ վայրն է, որտեղ կիրառվել է միջուկային զենք։ Արդյունքում միայն Հիրոսիմայում մահացել է 70 000-ից 100 000 մարդ, իսկ Նագասակիում՝ 70 000, միջուկային ճառագայթման հետևանքով մահացածների թիվը գերազանցում է կես միլիոնը։

Նմանատիպ