Անտոնիո Գուտերեշ. Աշխարհը բախվում է միջուկային սպառնալիքի, որի նմանը չի եղել Սառը պատերազմից ի վեր
Աշխարհը բախվում է միջուկային սպառնալիքի, որի նմանը չի եղել Սառը պատերազմից ի վեր,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման բանակցություններում։
ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի, ինչպես նաև Ասիայի և Մերձավոր Արևելքի սպառնալիքների պատճառով աշխարհը միայն մեկ թյուրիմացություն, մեկ սխալ հաշվարկ է բաժանում միջուկային ոչնչացումից։
«Մինչ այժմ անսովոր բախտավոր ենք եղել, բայց բախտը ռազմավարություն չէ: Չկա նաև վահան՝ պաշտպանելու աշխարհաքաղաքական լարվածությունից, որը տանում է դեպի միջուկային հակամարտություն»,- ասել է Անտոնիո Գուտերեշը։