Անթալիայում ձերբակալել են 17-ամյա վրաց զբոսաշրջիկի:
Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, Վրաստանի քաղաքացի Ն.Բ.-ն մեղադրվում է խանութից հագուստ գողանալու մեջ: Ոստիկանությանն այս մասին տեղեկացրել է խանութի սեփականատերը:
Իրավապահները դիտել են հսկիչ տեսախցիների տեսագրությունները և հայտնաբերել, որ մեղադրյալը հանդերձարան է մտցրել մի քանի իր և պոկել հագուստի վրայի չիպերը:
Քիչ անց Վրաստանի քաղաքացին կրկին մտել է նույն խանութ: Նրան ուղեկցել է ևս մեկ վրացի՝ 19-ամյա Թ.Դ.-ն: Խանութի սեփականատերը նրանց ճանաչել է և զանգահարել ոստիկանություն:
Երկուսին էլ ձերբակալել են: Կասկածյալների բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված է հագուստի վրայի անվտանգության չիպը հանելու համար անհրաժեշտ սարքավորում: Թ.Դ.-ին ազատ են արձակել գրավի դիմաց, իսկ Ն.Բ.-ն մնում է կալանավայրում: