Անտառին անհրաժեշտ է ողջամիտ պաշտպանություն և այսօրվա դեպքը դրա ապացույցն է. Իվանե Մաճավարիանի
Անտառին անհրաժեշտ է ողջամիտ պաշտպանություն և այսօրվա դեպքը դրա ապացույցն է. Իվանե Մաճավարիանի

Անտառի ձեռքբերման մասին կոնկրետ նախաձեռնության շուրջ այսօր քննարկում չի եղել, սակայն, այս ուղղությամբ նախատեսում ենք ներմուծման համար սահմանել հարկային զեղչ,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Նրա խոսքով, հնարավոր է, մի կողմից, ներմուծման նպաստելը լինի զարմանալի, սակայն այս դեպքում, Վրաստանի էկոլոգիական խնդիրներն առավել կարևոր են, քան տնտեսական:

«Անտառին անհրաժեշտ է ողջամիտ պաշտպանություն և այսօրվա դեպքը դրա ապացույցն է, Սվանեթիում ընթացող միջոցառումն իրականացվում է հենց այդ մարտավարության շրջանակներում»,- հայտարարել է Մաճավարիանին:

Դրա հետ մեկտեղ, նախարարի տեղեկությամբ, կան անտառափայտի կեղծ փաստաթղթերով իրացման փաստեր:

«Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը շատ ակտիվ շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ, սա շատ կարևոր է և իհարկե, ամեն բան կլինի օրենքի սահմաններում»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է, որ ամտառափայտի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից (Ավելացված արժեքի հարկ):