Անտառային հրդեհը մոտենում է Մարսելին, Մարսելի օդանավակայանը փակ է, երկաթուղային ծառայությունները խափանվել են

21:29, 08.07.2025

Անտառային հրդեհ է մոտենում Մարսելին։

BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամիների պատճառով արագ տարածվող հրդեհը մոտենում է քաղաքի ծայրամասին։

Ավելի վաղ Մարսելի օդանավակայանը փակվել էր հրդեհի պատճառով։

Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, որ երկրի հարավում մոլեգնող լայնածավալ հրդեհները խաթարում են երկաթուղային ծառայությունները։

Ֆրանսիական երկաթուղիները հայտնել են, որ Մարսելից հյուսիս և արևմուտք գնացքների երթևեկությունը դադարեցվել է երկաթուղային գծերի մոտ բռնկված հրդեհների պատճառով։

Հայտարարության մեջ ասվում է, որ որոշ գնացքներ կարող են ուշանալ չորս ժամով։

Մարսելի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգույշություն և զերծ մնալ ճանապարհորդելուց։

Տեղացիները ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են, որ որոշ քաղաքացիներ փորձում են լքել քաղաքը, ինչը մեծ խցանումներ է առաջացնում։

Ֆրանսիական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակում, որը ցույց է տալիս Մարսելից հյուսիս գտնվող լեռներում բռնկվող խոշոր հրդեհը։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարսելում և հարակից շրջաններում մայիսի 19-ից ի վեր անձրև չի եղել։

Նմանատիպ