Անտառային գործակալություն - Օգոստոսը հրդեհավտանգ ժամանակաշրջան է, բնակչությանը զգուշության կոչ ենք անում
Անտառային գործակալություն - Օգոստոսը հրդեհավտանգ ժամանակաշրջան է, բնակչությանը զգուշության կոչ ենք անում

Սաղավրե գյուղի մոտ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև Անտառային գործակալության աշխատակիցները:

Օջախների մշակմանը մասնակցում է մոտ 60 անտառապահ:

Անտառային գործակալության ղեկավարի տեղակալ Դավիթ Ալադաշվիլու տեղեկությամբ, հրդեհն ընդգրկել է անտառի 10 հեկտար տարածք: Սա մոտ 40 տարի առաջ առաջացած արհեստական փշատերև անտառ է:

«Հրդեհաշիջման աշխատանքին ներգրավված էին նաև Մցխեթա-Մթիանեթիի և Քարթլիի անտառային ծառայության աշխատակիցները: Տեղում ստեղծվել է դաշտային շտաբ, որտեղից համակարգվում է հրդեհաշիջման աշխատանքը: Օգոստոսը, ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ աշխարհում, բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհավտանգ ժամանակաշրջան է, որն ավելացնում է ռիսկերը: Այստեղից ելնելով, բնակչությանը կոչ ենք անում, ցուցաբերել առավելագույն ուշադրություն: Այս պահին հետաքննվում  են հրդեհի բռնկման պատճառները»,- հայտարարել է Դավիթ Ալադաշվիլին: