Անտալիայում ընթանում է Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Անտալիայում ընթանում է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։
Սերգեյ Լավրովն ու Դմիտրի Կուլեբան արդեն ժամանել են։ Նրանց հյուրընկալում է թուրք գործընկեր Ահմեդ Չաուշօղլուն։
Բանակցությունները Թուրքիայի նախաձեռնությամբ են, որոնց մասնակցում է Թուրքիայի առաջին դիվանագետը։
Անտալիան համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Տեղում ներկա են լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ։ Անտալիայում է աշխատում նաեւ Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը։