Անշարժ գույքին խարդախությամբ տիրանալու փաստով ոստիկանությունը Քութայիսիում մեկ անձի է ձերբակալել

11:37, 06.10.2026

Ներքին գործերի նախարարության Իմերեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները խոշոր չափերի գումարի խարդախությամբ հափշտակության մեղադրանքով Քութայիսիում մեկ անձի են ձերբակալել:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համոզել է, թե իբր գործարարը 260 000 ԱՄՆ դոլարով գնում է նրան պատկանող տունը: Նա խաբեությամբ կնքել է տվել առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա տունը վերաձևակերպել է հոր անունով և խարդախությամբ տիրացել անշարժ գույքին:

Իրավապահները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարած անձին ձերբակալել են որպես մեղադրյալ:

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով:

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նմանատիպ