Իրավաբանական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպանի խորհրդական Ժուլիեն Կրամպի և մարդու իրավունքների և արդարադատության ծրագրի խորհրդական Անե Բիրգիտե Հենսենի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել արդի քաղաքական և իրավական հարցերի շուրջ։ Անրի Օխանաշվիլին հյուրերին տեղեկացրել է այն կարևոր բարեփոխումների մասին, որոնք նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին և հատկապես 2022 թվականին։
«Փետրվարի առաջին շաբաթում մեկնարկում է խորհրդարանի գարնանային նստաշրջանը, եւ, հետեւաբար, մեզ սպասվում են բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ։ Ուստի, մենք մեր տեսակետները փոխանակել ենք բոլոր արդիական հարցերի շուրջ, որոնք առաջիկայում կարող են քննարկվել հանձնաժողովում կամ լիագումար նիստում։ Շատ արդյունավետ և բարեկամական հանդիպում է կայացել ԵՄ ներկայացուցիչների հետ»,- ասել է Անրի Օխանաշվիլին։