Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմավարական համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերները։ Անրի Օխանաշվիլին և Աշոտ Սմբատյանը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հարցերն ու ապագա ծրագրերը։
Հայաստանի Հանրապետության դեսպանն Անրի Օխանաշվիլուն շնորհավորել է պաշտոնին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն ապագա գործունեության մեջ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։